կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 10:20
Հասարակություն

Մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Ապարանում, Արագածում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Վայքում և Գորիսում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: