ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 17:45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Դիլիջանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Լոռու մարզում տեղում է ձյուն:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: