Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Մարտի 11-ին, ժամը 19.00-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի նստելատեղերի միջնամասում, որը ավտոմեքենայի շրջադարձի ժամանակ պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1979 թ. ծնված Միշա Համբարձումյանը, գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: