կարևոր
535 դիտում, 41 րոպե առաջ - 2026-09-11 19:09
Հասարակություն

Որսի ժամանակ տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է որսորդի ուղղությամբ

Որսի ժամանակ տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է որսորդի ուղղությամբ

Սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գարիկ Հ․-ն հայտնել է, որ Գառնի բնակավայրի «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ հրացանով կրակել է ոտքին, ինչի հետևանքով «ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։30-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Անդրանիկ Կ․-ն ոտքը սայթաքելու հետևանքով պատահաբար իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով կրակոց է արձակել Գարիկ Հ․-ի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։