|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ապրիլի 22-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, որը հիմնականում կատարել են Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները, ինքնակամ Ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վերջինս կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու մեջ։
Կայքի տեղեկություններով՝ Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։