Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է, որ փակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն:
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը: «Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում, և նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում են գրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երկու անդամներ Արմեն Սահակյանը և Գրիգորի Գրիգորյանը: Մեր տեղեկություններով, առաջիկայում էլի ավագանիներ կլքեն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն լքողները դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, ով շարունակում է նաև կուսակցության կառույցներից հետ պահանջել գրասենյակային գույքը»,– գրում է թերթը։