|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՏԿԱԻ նախարարությունը հայտնում է՝ մարտի 9-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել` ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կամրջի տակ` գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ՝ 1977թ. ծնված Ս. Հ.-ն: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:
Ըստ shamshyan.com-ի` կամրջի վրա էլ ոստիկանները օգնություն են ցուցաբերել մի տղամարդու, ով, ըստ տեղեկությունների, ինքնասպան եղած տղայի հայրն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հայրը ականատես է եղել այդ դաժան տեսարանին և անգամ փորձել է կանխել տղայի ինքնասպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել: