|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում սեպտեմբերի 9-ին ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող կամրջից ցանկանում է իրեն ցած նետել։
Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, որից հետո նա վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր ու ոստիկանների հետ մեկնել ոստիկանության Աշտարակ բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Մ. Ա-ն է, ով պահանջել է, որպեսզի ոստիկանները լուծեն իր նախկին կնոջ խնամքին գտնվող իր անչափահաս երեխայի հետ կապը և տեսակցությունը ապահովելու հարցը։