Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի առաջին դասարանցիների թիվը շուրջ 40 000 է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ սա բյուջետային պլանավորման քանակն է, իսկ աշակերտների վերջնական թիվը հայտնի կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ կձևավորվեն դասարանները:
«Բոլոր դպրոցներն ապահովված են դասագրքերով, և ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 1-ից 4-րդ դասարանի աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Բացի այդ` սահմանամերձ 38 համայնքների բոլոր դասարանների դասագրքերը նույնպես անվճար կլինեն: Այն դպրոցները, որտեղ շինարարական աշխատանքներ էին գնում, արդեն սիկ ավարտել են դրանք և կարող ենք ասել, որ դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին», -ասաց Արշակյանը:
Նա հիշեցրեց նաև, որ այս ուսումնական տարվանից ուժի մեջ կմտնի 12-ամյա պարտադիր կրթությունը: Ըստ Արշակյանի` ԿԳՆ-ն ուշադրություն է դարձնելու խնդրին, որ երեխաները 6 տարեկանից սկսեն դպրոց գնալ: «Կան մի շարք ծնողներ, ովքեր խուսափում են իրենց երեխային 6 տարեկանից դպրոց ուղարկել, սակայն դա արդեն օրենքի պահանջ է դառնալու: Հիմա 8-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը պետք է իր կրթությունը շարունակի կա՛մ արհեստագործական գծով, կա՛մ միջին մասնագիտական կրթություն ստանա և կա՛մ էլ ավագ դպրոց հաճախի, բայց ուսումնական պրոցեսը չի կարող կիսատ թողնել, քանի որ 12-ամյա կրթությունը, ինչպես արդեն ասացի, դառնումյ է պարտադիր պայման»,-ասաց Արշակյանը: