կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-03-04 18:35
Հասարակություն

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Ուշադրություն

 

Մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

 

Հանրապետության տարածքում մարտի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:

 

Երևանում մարտի 5-ին սպասվում են տեղումներ, գիշերը բարձրադիր գոտիներում` ձյան տեսքով: 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ԱԻՆ