|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԲՀԿ մամուլի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի առաջիկա համագումարին, ասաց, որ այն փակ է լինելու: «Փակ համագումարի նախադեպ դեռևս անցած տարի է եղել»,- ասաց նա՝ հավելելով. «Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավական լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց համագումարից հետո ես և իմ մի քանի գործընկերներ դուրս կգանք և կպատասխանենք լրագրողների այն հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանել կամ էլ կունենանք պատասխան»:
Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ անդրադառնալ այն հարցին, թե համագումարի օրակարգում կա՞, արդյոք, ԲՀԿ նախագահի ընտրության հարցը, թե՞ ոչ : «Համագումարի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նա:
ԲՀԿ քարտուղարն անդրադարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու հավանականությանը: «Ես զրուցել եմ Ռուստամ Գասպարյանի հետ, և նա նման որևէ մտադրության մասին ինձ չի ասել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: