|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը, սակայն դատավոր Լևոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Մինչ այդ դատարանի շենքի դիմաց հավաքված` ազատամարտիկի ընկերները վանկարկում էին «ազատություն»:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազ Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին մեղավոր ճանաչել և վերջական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով, ամբաստանյալի գույքի նկատմամբ դրված կալանքը պահպանել, հօգուտ պետական բյուջեի առգրավել 2000 ԱՄՆ դոլար: