|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի` իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու. դատարանից հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Պաշտպանը հերթական անգամ կասկածի տակ է դնում դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը: Հիշեցնենք, որ ազատամարտիկի գործով առաջին նիստի ժամանակ էլ պաշտպանը հանդես էր եկել նմանատիպ միջնորդությամբ, որը, սակայն, մերժվել էր:
Նշենք նաև, որ մինչ դատական նիստի մեկնարկը ազատամարտիկը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն նրան ուղեկցող ոստիկանները թույլ չտվեցին:
Ի դեպ, այս անգամ Վոլոդյայի ազատամարտիկ ընկերները դատարան են ներկայացել «Ռեժի'մ, ես հայ եմ, սպանի´ր ինձ» գրությամբ վերնաշապիկներով, որից կրում էր նաեւ ազատամարտիկը:
Դատական նիստին էր ներկայացել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: