Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօրվա հանրահավաքի ընթացքում անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, ընդգծեց, որ դա քաղաքական լեգիտիմությունից և իրավակարգությունից դուրս երևույթ է: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է կրկին հանդիպել քաղաքական կուսակցությունների, մտավորականների, ազատամարտիկների և բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են պայքարել հայրենիքի համար:
Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած` մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու: Նա նշեց, որ եթե ժողովուրդը ցանկություն ունենա մարտի 2-ին հավաքվել Ազատության հրապարակում, ինքը դեմ չի լինի:
Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, ապա Ր. Հովհաննիսյանն ասաց, թե նրանք, ովքեր Երևանում են լինելու, երևի կմասնակցեն: Նա հայտարարեց, որ իրենց պայքարի նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, իսկ թե ո՞վ է լինելու հաջորդ նախագահը, նա չգիտի: «Բայց ես հաստատ չեմ լինելու»,- հայտարարեց նա: