կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 17:22
Քաղաքական

Լոռու մարզի բնակչուհին սուտ հաղորդում էր տվել, թե իրեն փախցրել են

Լոռու մարզի բնակչուհին սուտ հաղորդում էր տվել, թե իրեն փախցրել են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչուհի Օքսանային՝ իրեն առևանգելու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բնակչուհին, նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ, հաղորդում է ներկայացրել՝ երկու անձի կողմից իրեն առևանգելու վերաբերյալ։

 

Մասնավորապես՝ գրավոր հաղորդում է ներկայացրել, թե 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչներ Ա.Բաղդասարյանն ու Է.Մալերյանը, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, իրեն առևանգել, տեղափոխել են Ստեփանավան քաղաք և իր կամքին հակառակ մեկ օր պահել ինչ-որ բնակարանում՝ նրանց մեղադրելով ծանր հանցագործության կատարման, այն է՝ բռնության գործադրմամբ իրեն խմբով առևանգելու մեջ:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ իրականում առևանգում տեղի չի ունեցել և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի փետրվարի 16-ին Օքսանային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 

Նախաքննությունը շարունակվում է: