|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս առավոտյան Հալեպը դարձյալ հայտնվել է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում: Ըստ «Գանձասար»-ի՝ ահաբեկիչները հրթիռակոծել են հայաբնակ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը:
Նոր Գյուղում գտնվող ազգային պատսպարանի սաները ժամանակավորապես տեղափոխվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:
Րոպեներ առաջ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Վիլլաներ թաղամասը։ Ս. Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարաններից մեկի վրա ընկած հրթիռի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել: Շտապօգնության աշխատակիցները շրջափակել են շրջանը:
Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրինությունն աշակերտներին անմիջապես տեղափոխել է ներքնահարկ՝ ապահովության նկատառումներից ելնելով:
Մանրամասները՝ շուտով։