կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 13:07
Սպորտ

Երևանում կայանալիք ԽՍՀՄ-Աշխարհի հավաքական հանդիպման մասնակիցների կազմը հայտնի է

Երևանում կայանալիք ԽՍՀՄ-Աշխարհի հավաքական հանդիպման մասնակիցների կազմը հայտնի է

Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ մարտի 27-29-ը Երևանում նախատեսված է հանդիպում ԽՍՀՄ-ի և Աշխարհի հավաքականների միջև:  Միջոցառման մասնակիցներից մեկը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կժամանեն Երևան:

 

ԽՍՀՄ հավաքական` Խ. Հովհաննիսյան. Ս. Չերչեսով, Օ. Գաբելիա, Վ. Խիդյատուլին, Յու. Գավրիլով, Գ. Յարցև, Օ. Ռոմանցև, Լ. Բուրյակ, Ա. Միխայիլիչենկո, Ա. Դեմյանենկո, Ի. Բելանով, Ա. Սարգսյան, Ա. Չիվաձե, Տ. Սուլակվելիձե, Վ. Գուցաև, Վ. Գազաև, Ա. Ցվեյբա, Վ. Կեչինով, Դ. Խլեստով, Ա. Տարխանով, Ս. Գորլուկովիչ:

Գլխավոր մարզիչ՝ Ա. Բիշովեց:  

 

Աշխարհի հավաքական` Խ. Հովհաննիսյան. Ռ. Դասաև, Մ. Տարդելլի, Ֆ. Բարեզի, Կ. Քալաձե, Խ. Ստոիչկով, Մ. Մատերացի, Ա. Պողոսյան, Տ. Բաբանգիդա, Ջ. Գատուզո:

Գլխավոր մարզիչ՝ Ս. Սիրոտա

 

Միջոցառման կազմակերպիչները դեռևս բանակցում են  Պֆաֆի,  Շևչենկոյի,  Գուլիտի,  Ջորկայեֆի, Ռ. Ֆյուլլերի, Պ. Ռոսիի, Յ. Կուլեմանսի, Ալդաիրի,  Կարամբյոյի,  Շիֆոյի, Ռիվալդոյի,  Կարլոսի եւ Ֆիգուի հետ: