Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Առաջիկայում ՀՊՃՀ-ում տեղի կունենա բուհի ռեկտորի ընտրությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ քանի որ բուհը հիմա դարձել է հիմնադրամ, նախ պետք է ձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, քանի որ ցանկացած հարց նրանց իրավասության տակ է` ռազմավարական ծրագրերի հաստատում, ֆինանսների կառավարում...
Նշենք, որ հոգաբարձուների խորհուրդը կազմված է` 25 տոկոս` ուսանողներից, 25 տոկոս` դասախոսական կազմ, 25 տոկոս` կառավարության և 25 տոկոս` նախարարության կազմ:
«Հոգաբարձուների խորհուրդը կանոնադրությամբ և իր լիազորությունների շրջանակում ձևավորումից հետո կընդունի ռեկտորի ընտրության կարգը, թե ինչ պահանջների պետք է բավարարի: Հաջորդ փուլում, ընտրության հետ կապված, հայտարարություն կտեղադրվի, մրցույթի օրը պարզ կդառնա, ու կսկսվի գործերի ընդունումը»,- ասաց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, ամենայն հավանականությամբ, ռեկտորի ընտրության կարգում առանձնապես մեծ փոփոխություններ չեն լինի` ընթացակարգային որոշ փոփոխություններ կլինեն:
Հիշեցնենք, որ մինչև այդ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ ռեկտորի ընտրությունների ժամանակ կքվեարկեն՝ ինչպես ճիշտ կհամարեն: