Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին առևտրային բանկերում ստեղծված վիճակն էր, հետևաբար, դիտարկել ենք 50 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված բանկերը` իրենց վճարած հարկերով:
2013-ին առաջին 50 խոշոր հարկ վճարողների մեջ ներառված է եղել 8 բանկ` «ՎՏԲ Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Արդշինինվեստ բանկ», «Ամերիա», «Յունիբանկ», «Արարատբանկ», «Ինեկոբանկ»: 8 բանկերը միասին 2013-ին պետբյուջե վճարել են ընդհանուր 26 միլիարդ 300 միլիոն դրամի հարկ:
2014-ին 50 խոշոր հարկատուների ցանկում 8 բանկերի փոխարեն մնացել է ընդամենը 5-ը: Օրինակ` «ՎՏԲ Հայաստանը» 2013-ին եղել է 19-րդը և վճարել է 4.7 միլիարդ դրամ հարկ, իսկ 2014-ին իջել է 26-րդ հորիզոնականը` վճարած` 4.1 միլիարդ դրամ հարկով: «Էյչ-Էս-Բի-Սի»-ն 2013-ին վճարել է 4.3 միլիարդ դրամ հարկ` զբաղեցնելով 21-րդ տեղը, իսկ 2014-ին վճարել է 300 միլիոն դրամ պակաս հարկ և գահավիժել 28-րդ տեղը:
200 միլիոն դրամ պակաս հարկ էլ, 2013-ի համեմատ, վճարել է «Արդշինինվեստ» բանկը և 2013-ի 36-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:
Ամենամեծ նվազումը նկատվել է «Արարատբանկ»-ի մոտ: Այն դուրս է մնացել 50 խոշոր հարկատուների ցանկից: Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) բանկը 2013-ի 47-րդ տեղից իջել է 80-րդ տեղը, իսկ վճարած հարկն էլ բյուջե նվազել է մոտավորապես 0.5 միլիարդ դրամով: