կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 18:25
Տնտեսական

“Էյչ Էս Բի Սի- Հայաստան”

“Էյչ Էս Բի Սի- Հայաստան”
“Էյչ Էս Բի Սի- Հայաստան”-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ ավելի քան 1 մլն դոլար փաթեթի նորացման արդյունքում այժմ բանկը սկսել է միջազգային Վիզա եւ Մաստեր քարտերի սպասարկումը, ինչպես նաեւ տեղական Արկա քարտերի սպասարկումը: Գործադիր տնօրենը նաեւ հավելեց, որ այդ նորացման արդյունքում Բանկը հնարավորություն է ստացել նվազեցնել տվյալ քարտերով կանխիկացման սակագները: “Սկսել ենք թողարկել չիպային քարտեր, որի նպատակն է բարձրացնել հաճախորդների եւ բանկի անվտանգության մակարդակը”,- ասաց Ա. Քլիֆֆորդը` ավելացնելով , որ բոլոր նոր քարտերը կթողարկվեն չիպային տարբերակով. “Ինչ վերաբերում է գործող քարտերի պորտֆելին, ապա ժամանակի ընթացքում դրանց նորացումները կկատարվեն չիպային քարտերի տարբերակով”: Հայաստանում արդեն իսկ “Էյչ Էս Բի Սի- Հայաստան” բանկը տեղադրել է առաջին բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան պողատայում (Երեւանի կենդանաբանական այգու մոտ): Նոր բանկոմատը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին օգտվելու բանկոմատի ծառայություններից առանց մեքենայից իջնելուց կամ մեքենայի կայանման համար վճար տալու: “Ներկա պահին բանկի բանկոմատների ցանցն ընդգրկում է 50 բանկոմատ, եւ այդ թվով պատրաստ է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական քարտերի սպասարկմանը”,- ասաց գործադիր տնյօրենը` ավելացնելով իրենք կշարունակեն ներդրումներ կատարել ինովացիոն նախագծերի ներդրմանն ու հաճախորդներին նոր ծառայությունների մատուցմանը: “Էյչ Էս Բի Սի- Հայաստան” բանկի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանն էլ նշեց, որ այս պահին բանկի կողմից թողարկել է 15 հազար քարտ, այն դեպքւոմ , երբ բանկն ամսվա ընթացքում թողարկում է 300 վարկային քարտ. “ՙԲացի այդ, բանկը թողարկել է շուրջ 40 հազար դեբետային քարտ, բանկի բանկոմատների ցանցերում սպասարկվելու նպատակով: