|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում շմոլ գազից տուժածներ կան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած:
Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ` մայր, դուստր և թոռ` Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը շմոլ գազի թունավորման հետևանքով մահացել են: