կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-28 16:31
Իրավական

Քաղաքացին մահացել է շմոլ գազից. մեղադրանք է առաջադրվել փականագործին

Փականագործ Արման Թ.ն մեղադրվում է սպառողների կյանքի անվտանգության պահանջների չհամապատասխանող ծառայություններ մատուցելու մեջ: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու մեջ (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):

Այսպես՝ համաձայն մեղադրանքի, փականագործը չի կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ-ի և բաժանորդ Ա. Ստեփանյանի միջև վերակնքված նոր պայմանագրի պահանջները:

Մասնավորապես նշված բաժանորդի բնակարան այցելության ժամանակ չի բացահայտել լոգարանում ջրատաքացուցիչի այրման արգասիքների՝ ծխագազերի հեռացման խողովակաոստի ստորին մասից միչև ասբեստյա ծխահեռացման անցուղու ուղղաձիգ հատված միացնող թիթեղյա խողովակի կարճ լինելու հանգամանքը, ոչ սահմանված չափով միացումը ծխահեռացման անցուղում, ինչպես նաև լոգարանի կախովի առաստաղի տակ առկա օդափոխության անցուղու մեջ տեղադրված էլեկրական օդափոխիչը և լոգարանի դռան ու հատակի միջև օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքի բացակայությունը:

Արդյունքում 2017թ. մարտի 27-ին Կառլեն Ստեփանյանի կողմից ջրատաքացուցիչի շահագործման հետևանքով լոգարանում առաջացել է ծխագազերի մասնավորապես ՝ ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազ) թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայի կուտակում, որը հանգեցրել է Կ.Ստեփանյանի թունավորում ստանալուն, ինչի ազդեցությունից վրա է հասել վերջինիս մահը:

Արման Թ-ի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: