|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:
«Դուք ակնածանքի արժանի այն գործիչներից եք, որի երկարամյա աշխատանքի շնորհիվ հայ կինոն հարստացավ բազմաթիվ սիրված կինոնկարներով:
Կինոօպերատորական վարպետությամբ և պատկերի նուրբ զգացողությամբ Դուք ստեղծել եք մի աշխարհ, որտեղ միահյուսվում են ազգայինն ու համամարդկայինը, դասականն ու նորարարականը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: