|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է. «2025թ․ մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչները իրենց ձայները տվեցին ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ Վալոդյա Գրիգորյանի գլխավորած դաշինքով։ ՔՊ-ն մերժվեց Փարաքարի բնակիչների կողմից, իսկ համայնքը սկսեցին ղեկավարել ընդդիմության կողմից մանդատ ստացած պաշտոնյաները։
Հիմա «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքին և հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ևս գնում է ընդդիմադիր դիրքերից, բայց «Ապրելու երկիր»-ի մանդատով պաշտոն ստացած Փարաքարի մի շարք գյուղերի վարչական ղեկավարներ իրենց աջակցությունը հայտնել են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։
Փարաքարի 21,000 բնակիչներից մեկն էլ ես եմ, ով իր ձայնը տվել է ընդդիմադիր «Ապրելու երկիր»-ին։ Ես դեմ եմ, որ նաև իմ ձայնով ընտրված ընդդիմադիր պաշտոնյաները աջակցություն հայտնեն դավաճաններին ու թուրքասեր թալանչիներին։ Հետևաբար՝ ակնկալում եմ «Ապրելու երկիր»-ից հստակ գործողություններ կանոնները և սկզբունքները խախտած գյուղապետերի նկատմամբ»։