կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-01-04 13:14
Հասարակություն

«Ազգային ժողովի Ձյունանուշն էլ ես էի, չէ՞, մի ժամանակ»

«Ազգային ժողովի Ձյունանուշն էլ ես էի, չէ՞, մի ժամանակ»

Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
- Լավ խմեցինք:

 

-Քանի՞ բաժակից եք հարբում:
-Չեմ հարբում բաժակներից, հարբում եմ հետաքրքիր խոսքերից, գեղեցիկ տրամադրությունից, լավ միջավայրից:

 

-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
- Մեկ բաժակ սպասը:

 

-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
- Ամեն տարին յուրահատուկ է:

 

-Իսկ ամենատխուրը:
- Մի տարի ոտքս ջարդվել էր, նստած եմ անցկացրել:

 

-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
- Նվերները գումարով չեմ գնահատում:

 

-Ամենաօրիգինալ նվերը:
-Երեխաներիս շնորհավորանքը, ամուսնուս համբույրը:

 

-Տոնը ստացված է, երբ...
-Երբ բոլորը գոհ են, երջանիկ են:

 

-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
- Առանց պասուց տոլմայի:

 

-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձյունանուշը:
-Ես` ինքս: Ազգային ժողովի Ձյունանուշն էլ ես էի, չէ՞, մի ժամանակ

 

-Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես …
- Ինչպես բաժակն առանց գինի

 

-Սկեսուրի համար ի՞նչ գնեցիք:
-Սկեսուրն ինձ համար դա հատուկ պոզիցիա է` լավագույն նվերը` միշտ իրեն: Բայց իմ տանը, սկեսուրից բացի, մայրիկս էլ է ապրում: Մայրիկս և սկեսուրս ընկերուհիներ են, այնպես որ` ես երկու նվեր եմ առնում ու աշխատում եմ, որ այդ երկու նվերները իրարից չտարբերվեն: Բա, խաղաղության համար աշխատել է պետք:

 

-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
-Իմ գրպանում, ընդհանրապես, գումար քիչ է մնում:

 

-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից (հարց-կատակ):
- Չէ, ես բնույթով հաշվապահ չեմ:

 

-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:
-Ամանորի սեղանի հետ կապված ամեն ինչը ես անում եմ:

 

-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
-Մենք Նոր տարին Ջերմուկում ենք անցկացնում` ընկերների շրջապատում, իսկ մենք չենք հաշվում:

 

 

-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
-Երևի անթիվ-անհամար:

 

- Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞ անգամ եք ուրիշին նվեր տարել:
-Դա առաջ էր:

 

-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
- /Ծիծաղում է/ այ, էս հարցը վերջն էր: Ես, ճիշտն ասած, էդ կենդանիների հետ դժվար եմ յոլա գնում: Բայց, ուզենք-չուզենք, դա է: Մարդի’կ, հարմարվե’ք:

 

-Ոչխարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Կգերադասեի, որ գառնուկ լիներ, թեև գառը մեծանում, ոչխար է դառնում:

 

-Հերմինե Նաղդալյանի նամակը` ուղղված Ձմեռ պապիկին:

-Ձմեռ պապիկից ուզում եմ` խաղաղություն բերի: Ձմեռ պա’պ ջան, էնպես արա, որ մեր ընտանիքները խաղաղ լինեն, մեր սահմանները խաղաղ լինեն, մեր ժողովուրդը խաղաղ լինի: Խաղաղություն լինելու դեպքում մնացած ամեն ինչը մենք կունենանք: