|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Մարտի 22-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ քննարկվել են ԱՀ ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծն է:
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության մասին հարցը, ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:
Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:
Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 23-ին ՝ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: