կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-28 15:39
Հասարակություն

Արթուր Աբրահամը ցավակցում է

Արթուր Աբրահամը ցավակցում է

Տեղեկացրել էինք, որ տևական հիվանդությունից հետո, դեկտեմբերի 28-ին, վախճանվեց մեր ժամանակների ամենավառ անհատականություններից մեկը` ազգային-պետական ականավոր գործիչ, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ:

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և համայն հայությանը` մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ:

 

Վահան Հովհաննիսյանի հետ իմ վերջին հանդիպումը անցնող տարվա հոկտեմբերի 3-ին էր: Այդ օրը նա բարձր տրամադրություն ուներ, կատակներ էր անում և իր առողջ կենսախնդությունը վարակում բոլորիս: Ցավոք, այսօր արդեն մեզ հետ չէ ականավոր հասարակական-քաղաքական գործիչը, մեծ հայն ու հայրենասերը:

 

Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար: Վահան Հովհաննիսյանի հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարդկանց հոգիներում: Մխիթարություն և սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին»,- նշել է Արթուր Աբրահամը: