|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեկտեմբերի 26-ին` ժամը 01.19-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34VD906 պ/հ (վարորդ Գ. Դ. ծնվ. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին:
Գ.Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: