|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ՀՀ բանկային համակարգում վերջին մեկ ամսվա ընթացքում դրամական փոխանցումների կանխիկացման հետ կապված որեւէ տեխնիկական խնդիր չի արձանագրվել. սա ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանն է նախօրեին արած մեր հարցմանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության իրավաբանական հարցերով պատասխանատու Նիկոլայ Գասպարյանը օրերս հայտարարել էր` իբր խաղողի մթերման արդյունքում առաջացած պարտքերի մարումն ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր` դրամական փոխանցումների կանխիկացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:
Ի դեպ, եթե հավատանք Արզաքանցյանի ներկայացուցչին, ապա ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է մարել խաղողի մթերման արդյունքում առաջացած պարտքերը:
Մինչդեռ Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներից «Գրեյթ Վելլի»-ին նախորդ տարի խաղող էր մթերել եւ կնքել պայմանագիր, ըստ որի` պարտքերը պետք է մարեր 6-ամսյա ժամկետում: