|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«ՉԻ»-ն գրում է. «Մինչ Ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը:
«Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը: Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է:
Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ ևս 30 միլիոնի կարիք կա, ինչն ն էլ վճարվելու է մեր գրպանից: Նկատենք, որ բյաջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը: Օրինակ՝ անհամար ճամփորդությունների մեկնելու համար գնեին ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կարգի ավիատոմս, որը շատ ավելի էժան է կամ էլ՝ որոշ նախարարներ շրջագայեին առանց թիկնապահների, այդպես ևս կարելի է գումար խնայել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: