Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ազգային ժողովը խնայողություններ է անում բոլոր այն դեպքերում, եթե հարցը որևէ կերպ վերաբերում է լրագրողներին:
Այսօր, օրինակ, երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ դրամ-դոլար տատանումների վերաբերյալ արտահերթ նիստը դռնփակ է անցկացվելու, լրագրողներից պահանջեցին ազատել ոչ միայն օթյակները, այլ նաև օթյակների միջանցքները: Եվ նույն պահին անջատեցին այն միջանցքի ջեռուցումը, որտեղ նստած աշխատում էին բազմաթիվ լրագրողներ:
Հայտնի չէ, թե արտահերթ նիստը քանի ժամ կտևի, իսկ լրագրողներն արդեն սառել են: Ուշագրավ է, որ «խնայողություններ» անող ԱԺ-ն մյուս կողմից էլ կարող է այս ձմեռային պայմաններում նախաձեռնել ԱԺ բակի զանգվածային վերանորոգում: Տասնյակ մարդիկ են աշխատում, փոխում սալահատակը, նոր ասֆալտ փռում, շինարարական տեխնիկա է ակտիվ աշխատում, թեև ԱԺ բակը քանդելու և լայնածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու իմաստ ընդհանրապես չկար: