Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առաջիկայում պատրաստվում եմ մեծ քննարկում կազմակերպել, որտեղ ներկայացված կլինեն լրատվամիջոցների ղեկավարները, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի ղեկավարությունը, որպեսզի այս հարցը իսպառ իր լուծումը ստանա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես առաջարկում եմ, որ դուք ակտիվ մասնակցեք այդ քննարկմանը և կոնկրետ առաջարկներով հանդես գաք, որպեսզի հնարավորություն լինի որևէ կերպ այս իրավիճակը շտկել: Ես ձեզ հասկանում եմ, ես երկար տարիներ լրագրող եմ եղել, լուսաբանել եմ խորհրդարանի աշխատանքը, մենք ավանդույթի ուժով ազատ տեղաշարժվել ենք, պատգամավորների հետ արել ենք հարցազրույցներ միջանցքներում, նաև սենյակներում և ոչ այգում: Բնակաբար ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով նաև անվտանգային կանոնները: Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, բոլոր կանոնների խստացումները պետք է պահպանվեն, բայց դրանք չլինեն լրագրողների իրավունքների հաշվին»:
Ամբողջական ճեպազրույցը՝ տեսանյութով: