|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ընտանեկան վիճաբանությունը Մալաթիայում դեկտեմբերի 16-ին ավարտվել է այրվածքներով. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Կայքի տեղեկություններով՝ երեկ երեկոյան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոն են տեղափոխվել 29-ամյա Վերգինեն և նրա 59-ամյա մորաքույրը՝ Հասմիկը։
Պարզվում է, որ կանայք այրվածքներն ստացել են ընտանեկան հերթական վիճաբանության հետևանքով։ Հասմիկի նախկին ամուսինը վիճաբանել է կնոջ հետ հենց շենքի բակում, որի ժամանակ էլ ծոցագրպանից հանել է պլաստմասսայե շշով լի քիմիական նյութը, լցրել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, իսկ Վերգինեն այրվածքներն ստացել է, երբ փորձել է միջամտել և օգնել մորաքրոջը»,- գրում է կայքը։
Մանրամասն՝ այստեղ: