Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Եռաբլուրում ազատամարտիկների հավաքի ժամանակ ելույթ ունեցավ վերջերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ ազատամարտիկների հավաքի առիթը ոչ ոք չէր կարող կանխատեսել:
«Վերջին շրջանում ազատամարտիկների հանդեպ սկսված բռնությունների շարանը ստիպեց, որ մենք հավաքվենք ու ներազդենք նրանց վրա, ովքեր վախի մթնոլորտ են փորձում ստեղծել: Մենք՝ ազատամարտիկներս, մեր կեցվածքով միշտ եղել ենք զսպաշապիկ նման խմբավորումների համար»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ իրենց հետ կատարված միջադեպի մասին իրենք որոշել էին չբարձրաձայնել, բայց երբ «իրենց ընկերը` փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, նման հայտարարություններով հանդես եկավ ու նսեմացրեց ազատամարտիկներին, ուրեմն լռել այլևս չեն կարող»:
«Լևոն Երանոսյանի հայտարարությունը մեզ ցավ պատճառեց, որովհետև եթե հրավիրված ես ճաշկերույթի, ու հետո մարդկանց դատում ես, դա առնվազն անբարոյականություն է: Հիմա հայտարարում եմ, որ բռնության գործողությունները կազմակերպված են, ու եթե դրանք չկանխվեն ու չբացահայտվեն, ուրեմն ասեմ` իմացեք, մեզ հնարավոր չի վախեցնել: Մենք այսօր ավելի քան միասնական ենք ու զորավիգ ենք լինելու մեր ազգին»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը նշեց. «Ինչի՞ ենք լռվել, ես չեմ հասկանում: Չեմ ասում` հայը հային պետք է գնա սպանի, բայց պետք է բռունցք դառնալ ու ասել, որ սխալ եք կառավարում երկիրը և ուժի գործադրմամբ փորձում եք վախեցնել: Ուրեմն ինչո՞ւ ենք խոսում պատերի տակ, բայց չենք միավորվում Ազատության հրապարակում: Չի կարելի թույլ տալ, որ մեզ նսեմացնեն»: