|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ համաներում է կիրառվել։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է փաստաբան Տիգրան Սաֆարյանը։
Նա նշեց, որ Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով։
«Մյուս դրվագով առաջադրված մեղադրանքը վերավորակվեց, դատարանը 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից»,–ասաց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ քրեական գործի նյութերի` նա, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։