|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարություն ուսուցման կենտրոնի տնօրեն Անար Մամեդլիի և ևս երկու ակտիվիստի՝ Բաշիր Սուլեյմանլիի և Էլնուրա Մամեդովայի բողոքարկումը՝ նրանց բոլորին թողնելով ճաղերի հետևում. հայտնում է ադրբեջանական contact.az-ը:
Վերաքննիչ բողոքի քննմանը ներկա են եղել ԵՄ-ի առաքելության, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Նիդերլանդների դեսպանատների ներկայացուցիչներ։
Ըստ փաստաբան Ալիբաբա Ռզաևի՝ ներկայացված մեղադրանքի հինգ հոդվածներով ամբաստանյալներից ոչ մեկի մեղքը չի ապացուցվել: Ըստ նրա՝ շատ փաստեր վկայում են, որ այս դատական գործընթացը կրում է քաղաքական բնույթ։
Փաստաբանը կարծում է, որ քրեական հետապնդման պատճառ են դարձել 2013-ի ընտրությունների մոնիթորինգը և դրա արդյունքների վերաբերյալ եզրակացությունը: