Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող` նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար: