Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին եւ Աննա Էշուին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները:
Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին եւ Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների եւ անաչառ գնահատականների համար: Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները եւ նշել ներկայիս մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը:
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, ինչպես նաեւ Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար: