|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին. Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ-ից։
Նշվում է՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխաջակցության եւ փոխվստահության ձեւավորված ավանդույթը եւ վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը:
ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար: