Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործի քննության ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել է ավտովթարի արդյունքում մահացած երեխաների ծնողների հետ. «Ես ինքս էլ խնդրել եմ, որպեսզի հաշտություն տեղի ունենա»: Այս մասին գրում է 168.am-ը:
«Ռուբեն Բալոյանն ասաց, որ որքան հնարավոր է, տուժող կողմին բացատրել է, հստակ գնահատել է իրավիճակը, խնդրել է, որպեսզի կողմերը հաշտության եզրեր գտնեն: Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ հաշտեցումն իր համար մնում է ամենակարևորը այս դատական պրոցեսում. «Իհարկե, մտքերի կռիվ է, մենամարտ է, պաշտպանում են, հարձակվում են, ես դա շատ լավ հասկանում եմ, ես էլ սպասում եմ լուռ, անտրտունջ: բայց ամբողջ դատավարության ընթացքում մշտական փորձեր արվել են, փորձեր արվել են հաշտեցման, չի ստացվել: Ես չեմ մեկնաբանում և ոչ ոք թող չմեկնաբանի: Բայց ես չեմ կարող չողջունել այն, ինչ ասաց քաղաքացի Բալոյանը: Ինձ համար շատ ողջունելի է»,- կարդում ենք կայքում:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: