կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-11 11:39
Իրավական

Վարդան Պետրոսյանի գործով դատախազն անցել է թոշակի. 46 տարեկան է

Վարդան Պետրոսյանի գործով դատախազն անցել է թոշակի. 46 տարեկան է

Արդեն հայտնել ենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական ղեկավարում իրականացնող` Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Առաքելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Վարդան Պետրոսյանի գործով դատախազներ են նշանակվել Արթուր Սարգսյանն ու Վահան Սարգսյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը նշեց, որ դատախազն աշխատանքից ազատվել է թոշակի գնալու կապակցությամբ. նրա գործերը փոխանցվել են մարզի այլ դատախազների:

 

Նշենք, որ Արթուր Առաքելյանը 46 տարեկան է: Դատախազության մասին ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը սահմանում է. «1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների համար սահմանված կարգով` հիմք ընդունելով դատախազի աշխատավարձը: Սույն մասով սահմանված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: