|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քիչ առաջ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, որը, սակայն, ընդմիջվեց:
Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ մինչ նիստի մեկնարկը կտրուկ վատացավ տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի ` վթարի զոհ դարձած Էդգարի մոր ինքնազգացողությունը, նա ուշաթափվեց: Դրանից հետո վատացավ նաև Էդգարի հոր` Հայկ Հակոբյանի և Էդուարդի հոր` Արթուր Հակոբյանի ինքնազգացողությունը: Շտապօգնության բրիգադ է հրավիրվել դատարան:
Նիստը կշարունակվի, երբ նրանց ինքնազգացողությունը բարելավվի: