|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վերջին օրերին դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման և ռուբլու արժեզրկման հետևանքով մի շարք մթերքների թանկացումները հանրության շրջանում մտահոգությունների տեղիք են տվել:
Եթե նախորդ տարիներին քաղաքացիները դժգոհում էին, որ Ամանորի նախօրեին թանկացել է մսամթերքը, միրգը, ընկուզեղենը, ապա այսօր դրանց թվում են նաև առաջին անհրաժեշտության մթերքները` հացը, ձեթը, թթվասերը:
«Ամբողջ աշխարհում «սև ուրբաթ»-ներ են` էժան օրեր, մարդիկ շտապում են գնումներ կատարել, իսկ մեզ մո՞տ»,- yerkir.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց քաղաքացիներից մեկը և հավելեց, որ պետք չէ ամեն րոպե հիշեցնել համաշխարհային ճգնաժամի կամ մեր երկրին դրա հասցրած հարվածի մասին:
Ինչպես է դոլարի փոխարժեքի բարձրացումն ու մթերքի թանկացումն ազդել քաղաքացիների գրպանի վրա: Դիտեք yerkir.am-ի տեսանյութը:
Եղիշե Դավթյան