Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալյուրի եւ ձեթի գնաճը ֆիքսել է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ուրբաթ օրը` հունվարի 21-ին, գրանցել են ալյուրի 8 դրամով եւ ձեթի` 10 դրամով թանկացման մասին: Այս մասին «Երկիր»-ին ասաց Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը:
Խոսքը վերաբերում է մեծածախ գներին, քանի որ Հանձնաժողովը կարող է վերահսկել շուկայում միայն գերակշիռ դեր ունեցող ընկերությունների գործունեությունը: Իսկ առանձին խանութների գնային քաղաքականությանը միջամտել չի կարող:
Թանկացման պատճառների մասին Հանձնաժողովը դեռեւս որեւէ տեղեկություն չի կարող հաղորդել, բացի այլ փորձագետների եւ մամուլում արդեն իսկ տպագրված մեկնաբանությունները, այն է, թե գնաճը կապված է միջազգային շուկայում այս ապրանքների թանկացման հետ:
Հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է գնային աճի եւ նվազման դինամիկան: Ա. Սահակյանն ասաց, որ եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ գնի բարձրացման միտումները շարունակվում են, ապա շուկայում գերակշիռ դեր ունեցող ընկերությունը պետք է հիմնավորի, թե որն է դրա պատճառը:
Հիշեցնենք, որ թե ձեթի, թե ալյուրի շուկայում գերակշիռ դեր ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որի սեփականատերն է Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: