կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-02 14:34
Հասարակություն

Մտել էր ննջասենյակ ու 180 հազար դրամ գողացել

Մտել էր ննջասենյակ ու 180 հազար դրամ գողացել
Նոյեմբերի 30-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռուբեն Դ.-ին, որը խոստովանել է, որ հոկտեմբերի վերջերին, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, բաց դռնից մուտք է գործել 1977 թ. ծնված Վովա Յ.-ի տուն և ննջասենյակից գողացել 180.000 դրամ: Կատարվում է քննություն: