Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիլիջանում հանգստանալու օրավարձը տատանվում է 3 հազարից մինչեւ 180 հազար դրամի սահմաններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, զբոսաշրջությանն անդրադառնալով, նշեց, որ տարեկան իրենց քաղաք այցելում է 15-17 հազար զբոսաշրջիկ:
Քաղաքում գործում է 3 տասնյակից ավելի հանգստյան տուն` 1000 մահճակալով, չհաշված քաղաքացիների տները, որոնք նույնպես վարձով են տրվում:
Քաղաքապետը նշեց, որ 2009-2010 թվականներին զբոսաշրջիկների թիվն ավելի քիչ է եղել, քան 2008-ին, սակայն այս տարի սպասում են, որ այդ թիվը դարձյալ մեծ է լինելու:
«Երկիր»-ի հարցին, թե ի՞նչ քայլեր են արվել ջրի հարցը լուծելու համար, քանի որ զբոսաշրջիկներին անհանգստացնող խնդիրներից մեկը հենց դա է, Ա. Սանթրոսյանը պատասխանեց, որ վերջին երեք տարիներին ջրի մաքրման կայանները ամբողջությամբ վերանորոգվել են, ջրամատակարարման ներքին ցանցից 50 կմ փոխվել է, նաեւ ցանցն ամբողջությամբ փոխելու ծրագրեր կան: