|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, ըստ Yerkir.am-ի, հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար։
Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգեւատրումով) միջին խմբի համար 180.000 ՀՀ դրամի, իսկ կրտսեր խմբի համար 162.000 ՀՀ դրամի սահմաններում է:
Ընդունվելու համար կարող են դիմել միջին խմբի (սպայական) պաշտոնների մասով` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան քաղաքացիները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ք. Երեւան, Նուբարաշենի խճուղի 2 կամ զանգահարել 060 37 11 72 հեռախոսահամարով: