կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 17:47
Հասարակություն

Ուշադրության` հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

Ուշադրության` հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: