Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Գորայք-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ելփինից դեպի Տիգրանաշենի ոլորաններ հատվածում, Գավառ, Սևան, Նոյեմբերյան, Բերդ, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի, Արագածի, Հրազդանի, Ծաղկաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։