Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախական Ալմաթի քաղաքում շարունակվող` մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնության 6-րդ օրը մեդալներ կխաղարկվեն կանանց 63 կգ և տղամարդկանց 85 կգ քաշային կարգերում: Այսօր Հայաստանի պատվիրակներից և ոչ մեկը մրցահարթակ դուրս չի գա:
Ղազախստանի ժամանակով ժամը 16-ին Երևանի ժամանակով ժամը 14-ին մեդալների հերթական հավաքածուն կվիճարկեն կանանց 63 կգ քաշային կարգի ուժեղագույնների` A խմբի մասնակից 12 ծանրորդուհիները:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգի B և C խմբերում երեկ հանդես եկան մեր պատվիրակներից երկուսը՝ 19-ամյա Իզաբելա Յայլյանն ու 22-ամյա Քրիստինե Պետրոսյանը, այդ երկու խմբերում հանդես եկած 28 մասնակցիների մեջ երկամարտի, համապատասխանաբար, 207 կգ (97 +110) և 189 կգ (87+102) ցուցանիշներով առայժմ ընթանում են 7-րդ և 22-րդ տեղերում:
Ղազախստանի ժամանակով ժամը 11-ին և 13-ին ելույթ են ունենալու կանանց 69 կգ քաշային կարգի C (12 մասնակից) և B (10 մասնակից) խմբերի ծանրորդուհիները: Այս քաշային կարգի մեր պատվիրակը` Հայաստանի ամենատիտղոսակիր ծանրորդուհիներից մեկը՝ 26-ամյա Մելինե Դալուզյանը վնասվածքներից ապաքինվելուց հետո է շարք վերադարձել: Բազմափորձ մարզուհին հանդես է գալու վաղը՝ նոյեմբերի 14-ին, Ղազախստանի ժամանակով ժամը 16-ին և A խմբի 10 մասնկիցների մեջ երկամարտի ամենացածր նախանական պատվերն է ներկայացրել՝ 232 կգ:
Իսկ Երևանի ժամանակով ժամը 17-ին մրցահարթակ դուրս կգան ու մեդալների մեկ հավաքածու էլ կվիճարկեն տղամարդկանց` 85 կգ քաշային կարգի ուժեղագույններ` A խմբի 11 մասնակիցները:
Հիշեցնենք, որ այս տարվա Եվրոպայի առաջնությունում երկամարտի 345 կգ (150 +195) արդյունքով 4-րդ տեղը գրաված` այս քաշային կարգի մեր ներկայացուցիչ Աղասի Աղասյանը երեկ Ալմաթիում հանդես եկավ B խմբում և արձանագրեց երկամարտի 353 կգ (156 +197) ցուցանիշը, որը նրան հնարավորություն է տվեց B և C խմբերում հանդես եկած 28 ծանրորդների մեջ ընթանալ 5-րդ տեղում: